29.04.24
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾԱՄՈՐ» ՓԱՌԱՏՈՆԸ
|
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է, որը Մեծամոր համայնքում նշանավորվեց բազմաոճ պարերի փառատոնով: Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կայացած «Մշակութային Մեծամոր» խորագրով բազմաոճ պարերի փառատոնին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին համայնքի 12 բնակավայրերի 13 պարային համույթներ։Տոնական այս օրը կոչված էր շեշտելու պարի կարևորությունը մշակույթի և արվեստի մեջ: Բազմաոճ պարերի փառատոնին ներկայացվեցին պարային տարբեր ուղղություններ՝ ժողովրդական պարերից մինչև ժամանակակից պարարվեստի բեմադրություններ: Պարային յուրօրինակ համարներով հանդես եկան՝ Մրգաշատ բնակավայրի «Մրգաշատ» պարային համույթը,Նալբանդյան և Ջանֆիդա բնակավայրերի «Ani Dance» պարային համույթը,Տանձուտ բնակավայրի ...
Մանրամասն |
|
27.04.24
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Այսօր Մեծամոր համայնքում ՀՀ քաղաքացու օրվա առթիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Շառլ Ազնավուրի արվեստի դպրոցի տարածքում անցկացվել են սաների նկարչական աշխատանքների ցուցադրություն և երաժշտական ու պարային կատարումներ, որից հետո Մեծամոր համայնքը հյուրընկալել է Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով հանդիպում ունեցավ համայնքի երիտասարդների հետ։ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը կայացած մշակութային երկխոսության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ունկնդրել բանախոսի աշխատանքային գործունեության, մշակութային ձեռքբերումների մասին և զրույցի ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ավարտին համերգային կատարումներով ...
Մանրամասն |
|
25.04.24
4000 ՎԱՐԴ՝ Մ5 ՄԱՅՐՈՒՂՈւ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հանձնարարությամբ Մեծամորի «Լուսավորում և կանաչապատում» և «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները Մ-5 մայրուղու միջճանապարհային հատվածում կատարում են վարդերի տնկման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտին կտնկվի շուրջ 4000 վարդ։
|
|
24.04.24
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ապրիլի 24-ը նշված է Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օր: Մենք խնկարկում ենք այն անմեղների համար ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Մենք ոգեկոչում ենք մեր՝ 1,5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրությունում միայն նրա համար, որ իրենք հայ էին: Վերհիշենք նրանց տառապանքի ուղին ու խոնարհվենք նրանց անմար հիշատակի առջև։ Հայի ինքնության վերացման դեմ ուղղված ոճիրն մինչ այսօր յուրաքանչյուր հայի հոգում դրոշմված է որպես անդառնալի իրողություն: Այս օրը մենք միասնաբար աղոթում ենք նրան հոգիների հանգստության համար՝ Հայաստանում և Սփյուռքում: ...
Մանրամասն |
|
22.04.24
ՋՐԱՇԵՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում օրերս մեկնարկել են խմելու ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքները։ Ջրաշենում աշխատանքեների ավարտին կլինի 8000 գծամետր երկարությամբ ջրամատակարարման ներքին ցանց, որը կսպասարկի և որակյալ ջրով կապահովի շուրջ 150 տնտեսության։ Բնակավայրում աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 49,7 մլն․ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 19,9 մլն․ դրամ, իսկ պետությանը՝ 29,8 մլն․ դրամ։ Ինչպես արդեն նշել էինք այս աշխատանքներն ընդգրկելու են բոլոր բնակավայրերը և տեսանելի ապագայում համայնքում խմելու ջրի հարցը վերջնական լուծում կստանա։
|
|
19.04.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։Նիստի օրակարգում դրված էին՝ 1. Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաղորդման մասին,2. Մեծամոր համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը հաստատելու մասին,3. 1,1023 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին,4. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 0,31171 հա հողամասը փոխանակելու մասին,5. Սեփականության իրավունքով ձեռք բերված 3 (երեք) անուն գույքը հաստատելու մասին,6. Նոր ժամկետով 0,03հա հողամասի կառուցապատման իրավունքով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |