Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.05.24 ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանի հետ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են Մեծամոր համայնք հետևելու համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում դիտարկվել է Մեծամոր – ՀԱԷԿ - /Մ-5/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.7 կմ հիմնանորոգվող հատվածը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, որի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 149 միլիոն դրամ: Աշխատանքներն արդեն մեկնարկվել են։ Հաջորդիվ ... Մանրամասն
02.05.24 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արցախահայության հետ անցկացվող հանդիպումների շրջանակներում համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներն այցեր են կատարել համայնքի Ջանֆիդա, Փշատավան, Տանձուտ, Արմավիր, Այգեշատ և Հայկավան բնակավայրեր։ Հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի մասին իրենց հուզող հարցերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում բնակիչները ներկայացրել են նաև համայնքում իրենց վարած կյանքի առանձնահատկությունների, զբաղվածության ոլորտների մասին։

 

01.05.24 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՈԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մեծամոր համայնքի սիրելի՛ բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առթիվ: Այս օրը նպատակներին և երազանքներին հասնելու ամփոփման, վերարժեվորման ու գնահատականի օրն է: Աշխատանքը մեր սերունդներին արժանավոր ապագա կառուցելու անբեկանելի ճանապարհն է: Ճանապարհ, որը մեզ կբերի զարգացման հերթական հանգրվանին: Հաջողում են այն ազգերն ու պետությունները, որոնք չեն օգտվում միայն բնության բարիքներից, այլ զարգացնում են գիտությունը, տեխնոլոգիաները: Մենք՝ հայերս, աշխարհի ազգերի մեջ համարվում ենք աշխատասերներից մեկը, ովքեր իրենց քրտնաջան գործով ստանում են բերք ու բարիք և ստեղծում համընդհանուր արժեքներ: ԵՎ այսօր այն խորհրդանշական օրն է, երբ պետք է խորին խոնարհումը բերենք բարիք ստեղծող ու աշխատող ... Մանրամասն
29.04.24 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾԱՄՈՐ» ՓԱՌԱՏՈՆԸ
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է, որը Մեծամոր համայնքում նշանավորվեց բազմաոճ պարերի փառատոնով: Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կայացած «Մշակութային Մեծամոր» խորագրով բազմաոճ պարերի փառատոնին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին համայնքի 12 բնակավայրերի 13 պարային համույթներ։Տոնական այս օրը կոչված էր շեշտելու պարի կարևորությունը մշակույթի և արվեստի մեջ: Բազմաոճ պարերի փառատոնին ներկայացվեցին պարային տարբեր ուղղություններ՝ ժողովրդական պարերից մինչև ժամանակակից պարարվեստի բեմադրություններ: Պարային յուրօրինակ համարներով հանդես եկան՝ Մրգաշատ բնակավայրի «Մրգաշատ» պարային համույթը,Նալբանդյան և Ջանֆիդա բնակավայրերի «Ani Dance» պարային համույթը,Տանձուտ բնակավայրի ... Մանրամասն
27.04.24 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր Մեծամոր համայնքում ՀՀ քաղաքացու օրվա առթիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Շառլ Ազնավուրի արվեստի դպրոցի տարածքում անցկացվել են սաների նկարչական աշխատանքների ցուցադրություն և երաժշտական ու պարային կատարումներ, որից հետո Մեծամոր համայնքը հյուրընկալել է Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով հանդիպում ունեցավ համայնքի երիտասարդների հետ։  Մեծամոր քաղաքի մշակույթի տանը կայացած մշակութային երկխոսության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ունկնդրել բանախոսի աշխատանքային գործունեության, մշակութային ձեռքբերումների մասին և զրույցի ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ավարտին համերգային կատարումներով ... Մանրամասն
25.04.24 4000 ՎԱՐԴ՝ Մ5 ՄԱՅՐՈՒՂՈւ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ

Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հանձնարարությամբ Մեծամորի «Լուսավորում և կանաչապատում» և «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները Մ-5 մայրուղու միջճանապարհային հատվածում կատարում են վարդերի տնկման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտին կտնկվի շուրջ 4000 վարդ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner