Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.05.24 ՏԱՐՈՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Մեծամոր համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, Տարոնիկ բնակավայրում մեկնարկել և ընթացքի մեջ են խմելու ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքները՝ ընդհանուր 15,000 գծամետր երկարությամբ:
Այս աշխատանքների ավարտին շուրջ 2,406 բնակիչ և 450 տնտեսություն կշահագործի ամբողջովին վերակառուցված խմելաջրի համակարգ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 155,72 մլն. դրամ, որից համայնքի մասնաբաժինը շուրջ 62,29 մլն դրամ է, իսկ պետության մասնաբաժինը 93,43 մլն դրամ:
12.05.24 ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետը կանգառներ է ունեցել  նաև Մեծամոր համայնքի բնակավայրերում։ Ջանֆիդա բնակավայրում վարչապետն այցելել է Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ ու հանդիսությունների դահլիճ։ Բամբակաշատ բնակավայրում չնախատեսված կանգառ է կատարել, որտեղ նրան են ներկայացվել տեղական արտադրության պահածոներ, գինի և չրեր: Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզում, որտեղ ավարտվել են բոլոր աշխատանքները և արդեն մեկ ամիս է՝ փոքրիկները այցելում են: Այն նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 500 մլն դրամ:Ավելին՝ https://www.facebook.com/share/v/cgm1mVqG8a9ihFrT/?mibextid=WC7FNe.   ... Մանրամասն
09.05.24 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆ
08.05.24 ՓՈՍԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ

Մեծամոր քաղաքում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Այժմ իրականացվում են կտրման աշխատանքներ, որոնց կհաջորդի ասֆալտապատումը։ Այդ աշխատանքներն իրականացվում են ճանապարհի մակերևույթի վիճակի բարելավման և երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով։ 

Խնդրում ենք վարորդներին ներողամիտ լինել պատճառված անհարմարությունների համար։

03.05.24 ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Դավիթ Խուդաթյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանի հետ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են Մեծամոր համայնք հետևելու համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում դիտարկվել է Մեծամոր – ՀԱԷԿ - /Մ-5/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.7 կմ հիմնանորոգվող հատվածը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, որի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 149 միլիոն դրամ: Աշխատանքներն արդեն մեկնարկվել են։ Հաջորդիվ ... Մանրամասն
02.05.24 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արցախահայության հետ անցկացվող հանդիպումների շրջանակներում համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներն այցեր են կատարել համայնքի Ջանֆիդա, Փշատավան, Տանձուտ, Արմավիր, Այգեշատ և Հայկավան բնակավայրեր։ Հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի մասին իրենց հուզող հարցերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում բնակիչները ներկայացրել են նաև համայնքում իրենց վարած կյանքի առանձնահատկությունների, զբաղվածության ոլորտների մասին։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner