Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.05.24 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՈԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մեծամոր համայնքի սիրելի՛ բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առթիվ: Այս օրը նպատակներին և երազանքներին հասնելու ամփոփման, վերարժեվորման ու գնահատականի օրն է: Աշխատանքը մեր սերունդներին արժանավոր ապագա կառուցելու անբեկանելի ճանապարհն է: Ճանապարհ, որը մեզ կբերի զարգացման հերթական հանգրվանին: Հաջողում են այն ազգերն ու պետությունները, որոնք չեն օգտվում միայն բնության բարիքներից, այլ զարգացնում են գիտությունը, տեխնոլոգիաները: Մենք՝ հայերս, աշխարհի ազգերի մեջ համարվում ենք աշխատասերներից մեկը, ովքեր իրենց քրտնաջան գործով ստանում են բերք ու բարիք և ստեղծում համընդհանուր արժեքներ: ԵՎ այսօր այն խորհրդանշական օրն է, երբ պետք է խորին խոնարհումը բերենք բարիք ստեղծող ու աշխատող ... Մանրամասն
29.04.24 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾԱՄՈՐ» ՓԱՌԱՏՈՆԸ
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է, որը Մեծամոր համայնքում նշանավորվեց բազմաոճ պարերի փառատոնով: Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կայացած «Մշակութային Մեծամոր» խորագրով բազմաոճ պարերի փառատոնին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին համայնքի 12 բնակավայրերի 13 պարային համույթներ։Տոնական այս օրը կոչված էր շեշտելու պարի կարևորությունը մշակույթի և արվեստի մեջ: Բազմաոճ պարերի փառատոնին ներկայացվեցին պարային տարբեր ուղղություններ՝ ժողովրդական պարերից մինչև ժամանակակից պարարվեստի բեմադրություններ: Պարային յուրօրինակ համարներով հանդես եկան՝ Մրգաշատ բնակավայրի «Մրգաշատ» պարային համույթը,Նալբանդյան և Ջանֆիդա բնակավայրերի «Ani Dance» պարային համույթը,Տանձուտ բնակավայրի ... Մանրամասն
27.04.24 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր Մեծամոր համայնքում ՀՀ քաղաքացու օրվա առթիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ: Շառլ Ազնավուրի արվեստի դպրոցի տարածքում անցկացվել են սաների նկարչական աշխատանքների ցուցադրություն և երաժշտական ու պարային կատարումներ, որից հետո Մեծամոր համայնքը հյուրընկալել է Հայաստանի ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով հանդիպում ունեցավ համայնքի երիտասարդների հետ։  Մեծամոր քաղաքի մշակույթի տանը կայացած մշակութային երկխոսության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ունկնդրել բանախոսի աշխատանքային գործունեության, մշակութային ձեռքբերումների մասին և զրույցի ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Հանդիպման ավարտին համերգային կատարումներով ... Մանրամասն
25.04.24 4000 ՎԱՐԴ՝ Մ5 ՄԱՅՐՈՒՂՈւ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ

Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հանձնարարությամբ Մեծամորի «Լուսավորում և կանաչապատում» և «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները Մ-5 մայրուղու միջճանապարհային հատվածում կատարում են վարդերի տնկման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտին կտնկվի շուրջ 4000 վարդ։

24.04.24 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ապրիլի 24-ը նշված է Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օր: Մենք խնկարկում ենք այն անմեղների համար ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի: Մենք ոգեկոչում ենք մեր՝ 1,5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրությունում միայն նրա համար, որ իրենք հայ էին: Վերհիշենք նրանց տառապանքի ուղին ու խոնարհվենք նրանց անմար հիշատակի առջև։ Հայի ինքնության վերացման դեմ ուղղված ոճիրն մինչ այսօր յուրաքանչյուր հայի հոգում դրոշմված է որպես անդառնալի իրողություն: Այս օրը մենք միասնաբար աղոթում ենք նրան հոգիների հանգստության համար՝ Հայաստանում և Սփյուռքում: ... Մանրամասն
22.04.24 ՋՐԱՇԵՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում օրերս մեկնարկել են խմելու ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքները։ Ջրաշենում աշխատանքեների ավարտին կլինի 8000 գծամետր երկարությամբ ջրամատակարարման ներքին ցանց, որը կսպասարկի և որակյալ ջրով կապահովի շուրջ 150 տնտեսության։ Բնակավայրում աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 49,7 մլն․ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 19,9 մլն․ դրամ, իսկ պետությանը՝ 29,8 մլն․ դրամ։ Ինչպես արդեն նշել էինք այս աշխատանքներն ընդգրկելու են բոլոր բնակավայրերը և տեսանելի ապագայում համայնքում խմելու ջրի հարցը վերջնական լուծում կստանա։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner