Մեծամորի համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Թանգարանների միջազգային օրվա առթիվ ընդունել է Մեծամորի հնագիտական թանգարանի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներին:
Համայնքի ղեկավարը շնորհավորել է նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ նշելով, որ թանգարանի աշխատակիցը այն երաշխիքն է, ում միջոցով հնարավոր է դառնում բազմաթիվ էքսպոնատներ պահպանել և ցուցադրել երկրի հյուրերին և աճող սերնդին:
Հանդիպման ընթացքում Վահրամ Խաչատրյանը խրախուսական պարգևատրում է կատարել թանգարանի աշխատակիցներին: