Հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն
Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք ունեն՝
ü բարձրագույն կրթություն,
ü «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը
ü իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1․ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2․ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
3․համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
4․աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,
5․ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
6․ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
1․ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2․ տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
3․ օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,
4․ դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5․ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,
6․ ներկայացրել է փաստաղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի
12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,
7․ 65 տարին լրացած քաղաքացիները։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևալ փաստաթղթերը․
- դիմում,
- մեկ լուսանկար՝ 3X4,
- քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
- տեղեկանք՝ մշտական բնակության վայրից
- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով։
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝
հարցազրույց
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը՝ 09։00-18։00, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 02․05․2024թ․ ներառյալ։
Մրցույթը տեղի կունենա՝ 17․05․2024թ․-ին, ժամը՝ 11։00։
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մեծամորի համայնքապետարան (ք․Մեծամոր, վարչական կենտրոն 1շ․)։
Հեռ․՝ 060656505