Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աննա Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/05/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն

Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք ունեն՝

ü  բարձրագույն կրթություն,

ü  «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը

ü  իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի  Հայաստանի Հանրապետության  օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝

1․ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

2․ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

3․համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

4․աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ,

5․ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

6․ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1․ դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ

2․ տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

3․ օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,

4․ դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

5․ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել,

6․ ներկայացրել է փաստաղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի

12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են,

7․ 65 տարին լրացած քաղաքացիները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևալ փաստաթղթերը

  1. դիմում,
  2. մեկ լուսանկար՝ 3X4,
  3. քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
  4. ինքնակենսագրություն,
  5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
  6. տեղեկանք՝ մշտական բնակության վայրից
  7. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ։

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով։

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝

           հարցազրույց

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր,  ժամը՝  09։00-18։00,  բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝  02․05․2024թ․ ներառյալ։

Մրցույթը տեղի կունենա՝  17052024թ-ին,  ժամը՝ 11։00։

Հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մեծամորի համայնքապետարան (ք․Մեծամոր, վարչական կենտրոն 1շ․)։

Հեռ․՝ 060656505

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (17.3ԿԲ)
Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner