Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընգրկում է հետևյալ բնակավայրերը՝ Մեծամոր քաղաքը, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան գյուղերը։ Համյանքի կենտրոնն է Մեծամոր քաղաքը, տարածքով ամենամեծ բնակավայրը՝ Եղեգնուտն է, ամենափոքրը՝ Ջրաշենը, իսկ բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրը՝ ք․ Մեծամորն է և գ․ Մրգաշատը, ամենափոքը՝ գ․ Բերքաշատը։ Մեծամոր համայնքը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիսային մասում։ Համայնքը հյուսիսից սահմանակից է Արմավիր համայնքին, արևելքից՝ Խոյ և Արաքս համայնքներին, հարավից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից՝ Բաղրամյան համայնքին։
Մեծամոր համայնքն ունի 80․284 բնակչություն և զբաղեցնում է 32 622,07 հա տարածք:
Մեծամոր համայնքի անձնագիր
Մեծամոր համայնքի
Facebook
Location on Google Maps
YouTube