16.09.25
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԸ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
11.09.25
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
|
|
08.09.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
 Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Մեծամորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի թիվ 11-րդ արտահերթ նիստը: Ավագանին հաստատել է օրակարգային հետևյալ 3 հարցերը:  Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 8-ի, յոթերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման մասին:  Ավագանին Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանին միաձայն ընտրել է Մեծամորի համայնքի ղեկավար:
|
|
04.09.25
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 10-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
 Սույն թվականի սեպտեմբերի 4-ին Մեծամորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի թիվ 10-րդ արտահերթ նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը: Ավագանին հաստատել է օրակարգային հետևյալ 3 հարցերը:  Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 4-ի յոթերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանելու մասին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 115-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
|
|
03.09.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի «Տարոնիկ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղի համար։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի` յուրաքանչյուր փուլի համար ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի հիման վրա (պաշտոնների անվանացանկին համապատասխան): Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ Դիմում (ձև 1) Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ) Անձը հաստատող փաստաթուղթ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (ձև 4) Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում ...
Մանրամասն |
|
23.08.25
ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը աշխատանքային այց են կատարել Արազափ բնակավայրի տարածքում՝ Հ-15, /Մ-5/(Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+000 – կմ20+000 հատվածի հիմնանորոգման շինարարական հրապարակ։Այցի նպատակն էր վերահսկել ընթացող շինարարական աշխատանքների կազմակերպումն ու որակը, ինչպես նաև քննարկել դրանց արդյունավետ և ժամկետային ավարտին նպաստող գործողությունները։Հ-15 ավտոճանապարհը կարևոր նշանակություն ունի մարզի համար։ Այն ապահովում է Նորապատից Վարդանաշեն ընկած բնակավայրերի փոխկապակցվածությունը, մարզի ներհամայնքային հաղորդակցությունը, ինչպես նաև ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |