Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 17-ին ժամը 16:00-ին Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Մեծամոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական 6-րդ նիստը։
 
Նիստի օրակարգում դրված են՝
 
Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17 -ի հինգերորդ նստաշրջանի հերթական 6-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին,
 
·         Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին,
 
·         Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի փողոցն անվանակոչելու մասին
 
·         Մեծամոր համայնքի Նորապատ գյուղի 04-075-1000-0001 կադաստրային ծածկագրով փողոցն անվանակոչելու մասին,
 
·         Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի n 195-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
 
·         Սեփականության իրավունքով ձեռք բերված 1 (մեկ) անուն գույքը հաստատելու մասին,
 
·         Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ին անհատույց և անժամկետ ամրացնելու և հաշվեկշռում հաշվառելու մասին,
 
·         Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին,
 
·         Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու մասին,
 
·         Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին,
 
·         0,6 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին,
 
·  Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղում գտնվող վարչական շենքի տարածքից 231,4 անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին,
 
·  Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին
 
·         Մեծամոր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին հարցերը,