Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սուրեն Երվանդի Մաքսապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Սուրեն Երվանդի Մաքսապետյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04082Z6HVH8L, կադ. ծածկագիր՝ 04-027-0004-0024/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արևիկ բնակավայր, 16-րդ փողոց, 16 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Երվանդի Մաքսապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: