Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1432-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2025 թվականի N 1432-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ՝ Երանոս Արամի Ֆրանգուլյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Գառնիկյան թաղամաս, 1-ին փողոց 10-րդ  բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,163 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2001 թվականին կառուցված 7,6 ք/մ բնակելի տան / նկուղ /, 2001 թվականին կառուցված 82,10 քմ բնակելի տան, 2001 թվականին կառուցված 27,5 ք/մ ավտոտնակի, 2001 թվականին կառուցված 33,2 քմ ձեղնահարկի,  2001 թվականին կառուցված 1,8 քմ աստիճանահարթակի նկատմամբ Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Գառնիկյան թաղամաս, 1-ին փողոց 10-րդ  բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,163 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2001 թվականին կառուցված 7,6 ք/մ բնակելի տան / նկուղ /, 2001 թվականին կառուցված 82,10 քմ բնակելի տան, 2001 թվականին կառուցված 27,5 ք/մ ավտոտնակի, 2001 թվականին կառուցված 33,2 քմ ձեղնահարկի,  2001 թվականին կառուցված 1,8 քմ աստիճանահարթակի նկատմամբսեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-004-0028-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել  Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/։

4. 2001 թվականի կառուցված 14,2 ք/մ պահեստը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երանոս Արամի Ֆրանգուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner