Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի բնակիչ՝ Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2040 հա, որից 0,00842 հա ընդհանուր օգտագործման սեփականության նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1960 թվականին կառուցված 83,60 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 77,00 ք/մ բնակելի տան նկատմամբ Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանի/ ծնված 01․03․1939թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանի/ ծնված 01․03․1939թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2040 հա, որից 0,00842 հա ընդհանուր օգտագործման սեփականության նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1960 թվականին կառուցված 83,60 ք/մ բնակելի տան, 1960 թվականին կառուցված 77,00 ք/մ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,034 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-063-0014-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանին/ ծնված 01․03․1939թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիդա Գվիդոնի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։