Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով <<Արարատ Բանկ>> ԲԲԸ-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում <<Արարատ Բանկ>> ԲԲԸ-ին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04242FJMUBMJ, կադ. ծածկագիր՝ 04-075-0015-0025/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 25-րդ փողոց, 26 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արարատ Բանկ>> ԲԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։