Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 187-Ա
 

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
0,00181 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշմամբ հաստատված N2 Հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Անուշ Սերյոժայի Նահապետյանի 2025 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը․ 

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 1.  Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 3-րդ փողոց, 28 բնակելի տուն հասցեում գտնվող Անուշ Սերյոժայի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող  0,00181 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 04-075-0046-0001) սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է որպես Մեծամոր համայնքի սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և հողամասը հանդիսանում է Անուշ Սերյոժայի Նահապետյանի սեփականություն:

2Կադաստրային քարտեզում ուղղված 0,00181 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner