Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ավետիք Մերուժանի Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Ավետիք Մերուժանի Մկրտչյանին դատարանի վճռով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04142PMUWL45, կադ. ծածկագիր՝ 04-039-0010-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Եղեգնուտ բնակավայր, 7-րդ փողոց, 87 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավետիք Մերուժանի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: