Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Ֆերդինատ Ֆուրմանի Ֆիդանյանի 2026 թվականի փետրվարի 10-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Ֆերդինատ Ֆուրմանի Ֆիդանյանին /ծնված 14․07․1960թ․/ սեփականության իրավունքով պատկանող Ակնալիճ բնակավայրի Ազատամարտիկների փողոց, 21/3 հասցեում գտնվող 0,0666 հա /կադաստրային ծածկագիր 04-004-0032-0097/ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ բնակելի տուն կառուցելու համար։
3․Փոփոխված 0,0666 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |