Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 9983,2 հազար ՀՀ դրամով։
2) Ծախսային մասով․
04-5-1(Ճանապարհային տրասպորտ) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 14400,0 հազար ՀՀ դրամ
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4657 (այլ կապիտալ դրամաշնորներ) հոդվածին ավելացնել 5000,0 հազար ՀՀ դրամ
5411 (Հող) հոդվածին ավելացնել 1700,0 հազար ՀՀ դրամ
06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 1700․0 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 9983,2 հազար ՀՀ դրամ
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 19400.0 հազար ՀՀ դրամ
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
|