Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Էդվարդ Եփրեմի Գինոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 12-ի N 2575)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Էդվարդ Եփրեմի Գինոսյանին Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայրում 18-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տուն հասցեում /կադ. ծածկագիր 04-067-0180-0004/ տալ նոր կառուցվող ավտոտնակի և մասնակի պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Էդվարդ Եփրեմի Գինոսյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդվարդ Եփրեմի Գինոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: