Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Գեոր Գլազ» ՍՊԸ-ի 2025 թվականի սեպտեմբերի 1- ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Գեոր Գլազ» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Գեոր Գլազ» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 900335237179 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 67 000 ( վաթսուն յոթ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։