Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արարատ Արմենի Վարդանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում Արարատ Արմենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04232QWED37H, կադ. ծածկագիր՝ 04-073-0026-0003/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Կեսարիա բնակավայր, 18-րդ փողոց, 24 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արարատ Արմենի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։