Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ն որոշումը, ինչպես նաև «Ֆոմբերգ Զարգարյան» անհատ ձեռնարկատիրոջ 2026 թվականի փետրվարի 6-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Ֆոմբերգ Զարգարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 4-5 շենքի հարակից տարածք հասցեում (25 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2.«Ֆոմբերգ Զարգարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40 000( քառասուն հազար ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: