Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների 2025 թվականի մայիսի 27-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․«ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ըներության կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու, հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և հողերի պահպանման կանոնները խախտելու համար հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Պետրոս Աշոտի Մկրտչյանին /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի հունիսի 27-ին ժամը 11։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։