Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Դավիթ Մրազի Ալոյանի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Դավիթ Մրազի Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2253 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից 0,2253 հա հողամասի (սեփ․ վկայական N 15022025-04-0011, ծածկագիր 04-070-0303-0007) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու համար:
2. Փոփոխված 0,2253 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |