Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, 2022 թվականի հունիսի 24-ի N144 որոշմամբ սահմանված կարգով, ինչպես նաև « Հովհաննես Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ « Հովհանես Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայր 1փ․, 2տ․ հասցեում (մինչև 24 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ « Հովհաննես Գալստյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335205077 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։