Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հարություն Կարլենի Ավետիսյանի 2025 թվականի մայիսի 30-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ի N 08 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի 6-րդ փ․, 37տ․, հասցեի բնակիչ Կառլեն Գուրգենի Ավետիսյանի (ծնված՝ 10․01․1953թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Կառլեն Գուրգենի Ավետիսյանի (ծնված՝ 10․01․1953թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա որդուն՝ Հարություն Կարլենի Ավետիսյանին (ծնված՝ 24․11․1986թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Կարլենի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։