Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Ալֆեն» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի փետրվարի 13-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Ալֆեն» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայր Մաշտոցի 1/1 հասցեում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվություն։
2․ «Ալֆեն» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007069 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։