1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի մարտի 10-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողամասում կատարվում էր հողամասի ոչ նպատակային օգտագործում, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2025 թվականի ապրիլի 14-ին հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 04-092-0069-0066 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ, այլ հողատեսք գործառնական նշանակությամբ հողամասում «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում էր հողամասի ոչ նպատակային օգտագործում, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությունով նախատեսված արարք է:
2025 թվականի ապրիլի 14–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի ապրիլի 28–ին ժամը 11։00–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ծանուցում է ուղարկվել «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Ռազմիկ Մկրտչյանի /ստացական՝ LO127489264AM/, սակայն «Հայփոստ» ՓԲԸ–ից հետադարձ ծանուցագիրը չի ստացվել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47–րդ հոդվածի 1–ին մասի «ա» ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43–րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովը գործի քննությանն նոր օր է նշանակել 2025 թվականի մայիսի 12–ին ժամը՝ 11։00–ին՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցե՝ Վարչական կենտրոն շ․4/, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել է «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ռազմիկ Մկրտչյանի, որի վերաբերյալ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ռազմիկ Մկրտչյանի, պատշաճ ծանուցվել էր /ստացական՝ LO127677049AM/։ 2025 թվականի մայիսի 08–ին «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ստացվել է 2025 թվականի մայիսի 05–ին–ին «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ծանուցումը ստանալու փաստը հավաստող ստորագրությամբ հետադարձ ծանուցագիրը, սակայն Ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը, տեղայկ լինելով 2025 թվականի մայիսի 05–ին ժամը 11։00–ին կայանալիք վարչական գործի քննության մասին, չեն ներկայացելել վարչական վարույթով գործի քննությանը։
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին պարբերության համաձայն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 544-րդ հոդվածի 1–ին պարբերության համաձայն՝ Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 3-րդ, 54․2 հոդվածի 1–ին, 544–րդ հոդվածի 1–ին պարբերություններով, 56–րդ հոդվածով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությունով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Ռազմիկ Մկրտչյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 50․000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 544-րդ հոդվածի 1–ին պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 56-րդ հոդված նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 70․000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
3. «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Ռազմիկ Մկրտչյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները:
4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից։