Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով, 35-րդ կետի «բ» ենթակետով, 35.1 կետով և հիմք ընդունելով Սուրեն Էդվարդի Ղումաշյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Կոմունալ գոտի տեղամաս 23/2 հասցեի բնակիչ՝ Սուրեն Էդվարդի Ղումաշյանի / ծնված 01․01․1981թ․/ կողմից ինքնակամ կառուցած Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Կոմունալ գոտի տեղամաս 25/7 հասցեի բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /համայնքի սեփ. վկայական N 17042025-04-0097 / զբաղեցրած 328,9 քմ հողամասը և 173,6 քմ մակերեսով հանդիսությունների սրահը և 6,2 քմ մակերեսով պարիսպը ուղղակի վաճառքով օտարել նրան, որը կազմում է՝
Հողամաս՝ 298.2 քմ x 2888 դր․ = 862000 / ութ հարյուր վաթսունհինգ հազար / ՀՀ դրամ
30,7 x 2888 դր․ x 3 = 266000 / երկու հարյուր վաթսունվեց հազար / ՀՀ դրամ
Հանդիսությունների սրահ՝ 173,6 x 0,1673 x 90000 = 2620000 / երկու միլիոն վեց հարյուր քսան հազար / ՀՀ դրամ
Պարիսպ՝ 6,2 x 0,1673 x 90000 = 95000 / իննսուն հինգ հազար / ՀՀ դրամ
2. Վաճառքը ուժի մեջ համարել Սուրեն Էդվարդի Ղումաշյանի / ծնված 01․01․1981թ․/ կողմից համայնքի տեղական բյուջե 3․843․000 / երեք միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար / ՀՀ դրամ գումարը վճարելու պահից:
3․Մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները գանձել Սուրեն Էդվարդի Ղումաշյանից, որը կազմում է 36000 / երեսունվեց հազար / ՀՀ դրամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Էդվարդի Ղումաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։