1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված թիվ 4 արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երազխահուն բնակավայրի 1–ին փողոցի թիվ 12 տան բնակիչ Անդրեյ Աղաբեկյանը չի մարել փոխադրամիջոցի գույքահարկի մասով հարկային պարտավորությունները, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված թիվ 4 արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի 1–ին փողոցի թիվ 12 տան բնակիչ Անդրեյ Աղաբեկյանին պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 2025 թվականի ապրիլի 15–ի դրությամբ հաշվարկված և չմարված հարկային պարտավորությունը կազմում է՝ 1468670/մեկ միլիոն չորս հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 26–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ
ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարող կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, քաղաքացի Անդրեյ Աղաբեկյանը հանդիսանալով հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել իրեն պատկանող փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով մինչև 2025 թվականի ապրիլի 15–ի դրությամբ հաշվարկված և չմարված փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը կազմել է 1468670 ՀՀ դրամ:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26–րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Անդրեյ Աղաբեկյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի գանձել 1468670 ՀՀ դրամ վճարման ենթակա գույքահարկի գումար:
2.Քաղաքացի Անդրեյ Աղաբեկյանին հօգուտ Մեծամոր համայնքի բյուջե գանձման ենթակա 1468670 ՀՀ դրամ գումարը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ 900335213030 հաշվեհամարին /փոխադրամիջոցի գույքահարկի համար/:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում :