Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին /ծածկագիր 040043NSVT7R կադ. ծածկագիր՝ 04-004-0016-0020 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ակնալիճ բնակավայր, Արագածոտնի փողոց, 15 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մկրտիչ Վելիխանի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։