Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1407-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 1407-Ա

ՆՈՐ ԺԱՄԿԵՏՈՎ 0,03ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 16-րդ կետով,   57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով և հիմք ընդունելով  Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի N 47-Ա որոշումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Արսեն Մանուկյանը և Ռազմիկ Ղանդիլյանը 2007 թվականի օգոստոսի 25-ին կառուցապատման իրավունքով (պայմանգիր N 4196) Ձեռք են բերել 300քմ հողատարածք, որը Մխիթար Մելիքի Մելիքյանը և Արգամ Արամայիսի Խաչատրյանը  2014 թվականի դեկտեմբերի 1-ին գնել են կառուցապատման իրավունքով   (հասցե`  Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, կենտրոնական փողոց 136/1,   մակերեսը` 0,03 հա, ծածկագիր 04-031-0251-0005, պայմանագիր սեղանամատյան 7996, գրանցման վկայական N 05122014-04-0046), որի կառուցապատման իրավունքի ժամկետը լրացել է :

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մ. Մելիքյանը և Ա. Խաչատրյանը  շարունակել են օգտվել 0,03 հա հողամասից, այն տիրապետել և օգտագործել են մինչ օրս, ուստի նրանց հետ կնքել նոր կառուցապատման իրավունքի պայմանագիր 15 տարի ժամկետով, տարեկան վճարը սահմանել 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:  

3. Կառուցապատման իրավունքի պայմանգիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 26

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner