Այսօր: Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 հուլիսի 2025 թ.

«ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի մայիսի 27–ին կազմված արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 04-092-0069-0066 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում էր ավազակոպճագլաքարային խարնուրդի արդյունահանում և տեղափոխում, դրանով հողամասն օգտագործելով ոչ նպատակային նշանակությամբորի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2025 թվականի հունիսի 18-ին հարուցվել է վարչական վարույթ։ 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի մայիսի 27–ին կազմված արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 04-092-0069-0066 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում էր հողամասի  ոչ նպատակային օգտագործում, որով խախտել են հողի պահպանության կանոնները, որոնք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48–րդ հոդվածի 2–րդ մասի, 54-րդ հոդվածի 3–րդ պարբերության, 54․2–րդ հոդվածով և  544–րդ հոդվածի 1–ին  պարբերությունով նախատեսված խախտումներ են:

2025 թվականի հունիսի 18–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի հունիսի 27–ին–ին ժամը 11։00–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ծանուցում է ուղարկվել «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը, ի դեմս տնօրեն՝ Պետրոս Աշոտի Մկրտչյանի, /ստացական՝ LO128408921AM/, որի վերաբերյալ «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ծանուցումը ստանալու մասին հավաստող ծանուցագիրը չի ստացվել։ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրենը կամ նրա ներկայացուցիչը վարչական վարույթի լսմանը չեն ներկայացել։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Նշված կարգավորումները հաշվի առնելով 2025 թվականի հունիսի 27–ին վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել վարչական վարույթով գործի քննության նոր օր նշանակել 2025 թվականի հուլիսի 07ին ժամը 11։30–ին Մեծամորի համայնքապետարանի վարչական շենքում, որ վերաբերյալ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Պետրոս Աշոտի Մկրտչյանի, պատշաճ ծանուցվել էր /ստացական՝ LO128516016/։ Միաժամանակ նշված ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) և ծանուցումը համարվում է հասցեատիրոջը  հանձնված (պատշաճ ծանուցված)  տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը 2025 թվականի հուլիսի 07–ին ժամը 11։30–ին նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն`վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին պարբերության համաձայն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 544-րդ հոդվածի 1–ին պարբերության համաձայն՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ 

«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում ակտի ընդունման մասին, նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9–րդ հոդվածի 1–ին մասով, 10–րդ հոդվածով, 48–րդ հոդվածի 2–րդ, 54-րդ հոդվածի 3-րդ, 54․2 հոդվածի 1–ին, 544–րդ հոդվածի 1–ին պարբերություններով և 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերությունով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «բ», 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Պետրոս Աշոտի Մկրտչյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48–րդ հոդվածի 2–րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, 54-րդ հոդվածի 3–րդ  պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 50․000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 544-րդ հոդվածի 1–ին  պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:

3. «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության տնօրեն Պետրոս Աշոտի Մկրտչյանին տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված  կարգով  վերացնել  վարչական  իրավախախտման  հետևանքները:

4. Պարզաբանել նաև, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն  երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը  հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am)  տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։

7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝26c3f581-59d3-4bad-9cac-785e56979d21



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner