Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 058-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 058-Ն


Զեկ. ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1- ին  կետով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի  առաջարկությունը 

 

                                                                                     ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 3196․1 հազար ՀՀ դրամով,

բ) Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 3704․1 հազար ՀՀ դրամով,

2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 365805.9 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:

 3) Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 4000․0 հազար ՀՀ դրամ։

2) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 5574․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 384․0 հազար ՀՀ դրամ:

3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 113460․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 31021․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 14898․0 հազար ՀՀ դրամ:

4) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 4339․0 հազար ՀՀ դրամ:

5) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1123․0 հազար ՀՀ դրամ:

6)06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 34694․5 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 22496․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 237․0 հազար ՀՀ դրամ:

7) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 25000․0 հազար ՀՀ դրամ,

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 9694․5 հազար ՀՀ դրամ,

5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 170625․0 հազար ՀՀ դրամ։

8) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3704․1 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 845․0 հազար ՀՀ դրամ:

2․ Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner