Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 186-Ա
 

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
0,0055 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշմամբ հաստատված N2 Հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Մանվել Սամվելի Մանուկյանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի  առաջարկությունը․ 

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 1.  Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 3/2 հողամաս հասցեում գտնվող Մանվել Սամվելի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող  0,0055 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 04-039-0022-0055) սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է որպես Մեծամոր համայնքի սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և հողամասը հանդիսանում է Մանվել Սամվելի Մանուկյանի սեփականություն:

2Կադաստրային քարտեզում ուղղված 0,0055 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner