Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վանուշ Հակոբի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում Վանուշ Հակոբի Հակոբյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 040726NLRAM7, կադ. ծածկագիր՝ 04-018-0048-0014/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Արգավանդ բնակավայր, 31-րդ փողոց, 28 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վանուշ Հակոբի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։