Այսօր: Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 364
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 փետրվարի 2026 թ.

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՇԱՅԻ ԻՎԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով  Հռիփսիմե Սաշայի Իվանյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Արմավիր բնակավայրի 7-րդ փողոց 4 բնակելի տան հասցեում  գտնվող Հռիփսիմե Սաշայի Իվանյանին /ծնված 06․12․1992թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-020-0064-0018կադաստրային ծածկագրով  բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2004 թվականին ինքնակամ կառուցված 51,02 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2005 թվականին կառուցված 29,6 քմ արտաքին մակերեսով մառանը, 2009 թվականին կառուցված 32,0 քմ անասնաշենք, 2005 թվականին կառուցված 12,2 քմ  մակերեսով ծածկոցը, 2005 թվականին կառուցված 86,94  քմ արտաքին մակերեսով ծածկարանը, 2004 թվականին կառուցված 18,58 քմ արտաքին մակերեսով մառանը, 2005 թվականին կառուցված 58,75 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը   համաձայն «Արծրունի Գեղամյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների  և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2026VM89SE։

2. Բնակելի տուն՝  51,02 x 0,0874 x  10000 = 44600 / քառասունչորս հազար վեց հարյուր   / ՀՀ դրամ

   Մառան՝  29,6  x 0,0874 x  6000 = 15600 / տասնհինգ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ

 Անասնաշենք՝ 32,0  x 0,0874 x  6000 = 16800 / տասնվեց հազար ութ հարյուր  / ՀՀ դրամ

 Ծածկոց՝ 12,2 x 0,0874 x  6000 =  6400 / վեց հազար չորս հարյուր  / ՀՀ դրամ

Ծածկարան՝ 86,94 x 0,0874 x  6000 = 45600 / քառասունհինգ հազար վեց հարյուր /

Մառան՝  18,58  x 0,0874 x  6000 = 9800 / իննը հազար ութ հարյուր / ՀՀ դրամ

Ավտոտնակ՝  58,75  x 0,0874 x  6000 = 30900 / երեսուն հազար իննը հարյուր / ՀՀ դրամ

 1) Վճարման ենթակա գումարը կազմում է  169700 / մեկ հարյուր վաթսունիննը հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ

3 Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հռիփսիմե Սաշայի Իվանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner