Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մաթևոս Երեմի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Մաթևոս Երեմի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքին /ծածկագիր` 04192ZM85YR9, կադ. ծածկագիր՝ 04-067-0433-0026/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, 3 անասնաշենք:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մաթևոս Երեմի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։