Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Աղաջան Պայքարի Գաբրիելյանի 2026 թվականի փետրվարի 9-ի դիմումը, Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 12-ի թիվ 02 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, 1-ին փողոց, 8 տուն հասցեի բնակիչ Գոռ Նվերի Գաբրիելյանի (ծնված՝ 14․01․2012թ․) նկատմամբ սահմանել խնամակալություն։
2․ Գոռ Նվերի Գաբրիելյանի (ծնված՝ 14․01․2012թ․) խնամակալ սահմանել նրա պապին՝ Արմավիրի մարզ Մեծամոր համայնք Մրգաշատ բնակավայր, 1-ին փողոց, 8 տուն հասցեի բնակիչ Աղաջան Պայքարի Գաբրիելյանին (ծնված՝ 25․03․1951թ․):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղաջան Պայքարի Գաբրիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։