Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի բնակիչ՝ Ալիկ Ասկարի Սադոյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 24-րդ փողոց, 4 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,55000 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1982 թվականին կառուցված 214,9 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 54,1 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 234,2 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 42,4 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 18,0 ք/մ թոնրատան, 1982 թվականին կառուցված 50,0 ք/մ անասնաշենքի նկատմամբ Ալիկ Ասկարի Սադոյանի/ծնված 02․01․1985թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ալիկ Ասկարի Սադոյանի/ծնված 02․01․1985թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 24-րդ փողոց, 4 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,55000 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1982 թվականին կառուցված 214,9 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 54,1 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 234,2 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 42,4 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 18,0 ք/մ թոնրատան, 1982 թվականին կառուցված 50,0 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-040-0027-0003բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ալիկ Ասկարի Սադոյանին/ծնված 02․01․1985թ․/։

4․ 2010 թվականին կառուցված 2 ք/մ զուգարանը, 2007 թվականին կառուցված 38,8 ք/մ անասնաշենքը, 2024 թվականին կառուցված 4,4 ք/մ պարիսպը, 2024 թվականին կառուցված 4 ք/մ պարիսպը և 2008 թվականին կառուցված 19,1 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Ասկարի Սադոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝95032633-4018-4998-a3db-d3e638e1a78c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner