Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 12-րդ հոդված 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N254 որոշման N3 հավելվածը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Վալենտինա Սերգեյի Լիտվինենկոյին տրամադրել դրամական պարգևատրում 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ 2025 թվականի մայիսի 7-ին Երևանում կայացած ՀՀ բազկամարտի հերթական մեծահասակների կանանց առաջնությունում առաջին մրցանակային տեղը զբաղեցնելու համար։
2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում և գումարը փոխանցել 2470090068560010 հաշվեհամարին (գումարը ստացողը՝ ինքը՝ Վալենտինա Սերգեյի Լիտվինենկոն, անձնագրային տվյալներ՝ AU 0334047, 048 տրված՝ 28.06.2021թ. )։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։