Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182 հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության 2025 թվականի սեպտեմբերի 15-ի գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Մեծամոր համայնքում գործող «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությանը որպես աջակցություն (նվիրատվություն) տրամադրել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գումար։
2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում՝ գումարը փոխանցելով «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության համապատասխան հաշվեհամարին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |