Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,08 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,163 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-004-0028-0002/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/։։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Երանոս Արամի Ֆրանգուլյանին /ծնված 13․11․1965թ․/ և Օսաննա Վաչագանի Աբրահամյանին /ծնված 12․10․1978թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երանոս Արամի Ֆրանգուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։