Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Եկամտային մասով․
Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 14559․6 հազար ՀՀ դրամով
1.2․ Ծախսային մասով․
01-1-1 (Oրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4211 (Գործառնական և բանկային ծառայություններ) հոդվածին ավելացնել 500․0 հազար ՀՀ դրամ
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 14559,6 հազար ՀՀ դրամ։
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 1500,0 հազար ՀՀ դրամ։
4819 (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 1000,0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |