Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 25․01․2021թ․ թիվ ՄՈ/28-2021 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 18.06.2025թ․ թիվ 12 նիստի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Արա Ղազարյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Արա Լևոնի Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0384-0003/ 0,4534 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։