Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով, 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի 04-070-0112-0043, 04-070-0112-042 և 04-070-0112-0045 կադաստրային ծածկագրերով փողոցներն անվանակոչել համապատասխանաբար որպես «Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան, 2-րդ թաղամասի 5-րդ փողոց 1-ին», «Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան, 2-րդ թաղամասի 5-րդ փողոց 2-րդ» և «Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան, 2-րդ թաղամասի 5-րդ փողոց 3-րդ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |