Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի <<ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Օլեքսանդր Ռոժենցևի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքով պատկանող տարածքին /ծածկագիր` 04162ZY54A9M, կադ. ծածկագիր՝ 04-042-0112-0138/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Զարթոնք բնակավայր, 6 տարածք:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» ՍՊԸ-ին վարձակալության իրավուքով պատկանող տարածքին հասցե տրամադրելու մասին 1704-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Օլեքսանդր Ռոժենցևին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։