Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,12 հա օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,0986 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ՝ Ամալյա Շամիրի Մացակյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,12հա օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,024հա (կադաստրային ծածկագիր՝ 04-042-0052-0019) գյուղատնտեսական հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ գյուղատնտեսական հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0746 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 47000 /քառասունյոթ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Ամալյա Շամիրի Մացակյանին /ծնված 24․11․1940թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ամալյա Շամիրի Մացակյանի /ծնված 24․11․1940թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ամալյա Շամիրի Մացակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: