Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 346-Ն որոշման պահանջները և Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել նվիրատվությամբ ստացված գույքը՝ ազդարարման միասնական համակարգի սարքավորումները և որպես գույքային արժեք հաշվառել հիմնական միջոցների հաշվեկշռում՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |