Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Հենրիկ Գևորգի Մարգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 6-րդ փողոց, 29 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,22 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1962 թվականին կառուցված 74,10 ք/մ բնակելի տան, 1978 թվականին կառուցված 25,10 ք/մ բաց պատշգամբի, 1978 թվականին կառուցված 46,30 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 13,30 ք/մ թոնրատան, 1972 թվականին կառուցված 16.80 ք/մ մառան, 1972 թվականին կառուցված 38,75 ք/մ անասնաշենքի նկատմամբ Հենրիկ Գևորգի Մարգարյանի /ծնված 09․12․1951թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Հենրիկ Գևորգի Մարգարյանի /ծնված 09․12․1951թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 6-րդ փողոց, 29 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,22 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1962 թվականին կառուցված 74,10 ք/մ բնակելի տան, 1978 թվականին կառուցված 25,10 ք/մ բաց պատշգամբի, 1978 թվականին կառուցված 46,30 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 13,30 ք/մ թոնրատան, 1972 թվականին կառուցված 16.80 ք/մ մառան, 1972 թվականին կառուցված 38,75 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,02 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0147-0009/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հենրիկ Գևորգի Մարգարյանին /ծնված 09․12․1951թ․/։
4․ 2005 թվականին կառուցված 45,20 ք/մ անավարտ շինությունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հենրիկ Գևորգի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։